«Ինչով էին զբաղված եղել զինծառայողներն այդ ողբերգական դեպքից առաջ». Նորիկ Նորիկյան
![]() 298 Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 19:48 «Ինձ մոտ տպավորությունն է, որ առանց միջպետական հանձնաժողովների մասնակցության Զինված ուժերի կամ ԱԱԾ ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ոչ պաշտոնական դելիմիտացիա և դեմարկացիա։ Ըստ էության Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակեցվում են։ Եվ եթե նման գործընթաց է գնում, հարց է առաջանում, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրե՞լ են իրենց սահմանները։ Եթե այո, ապա որ ժամանակվա քարտեզներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ խոսելով անցած շաբաթ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման մասին։ Նորիկյանն անդրադարձավ նաև Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Նորիկյանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է դա վավերացնի։ Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չկա։ Նորիկյանն ասում է, որ Հայաստանը հարցը մինչև ՍԴ-ում քննարկելը պետք է ճիշտ գնահատեր բոլոր հնարավոր աշխարհաքաղաքական արձագանքները։ Իսկ ՍԴ որոշումից հետո էլ եթե ԱԺ-ն չվավերացնի, Հայաստանը կհայտնվի հերթական անհեթեթ իրավիճակում։ Ինչ վերաբերում է հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի գործին, Նորիկյանը, որը զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչն է, տեղեկացրեց, թե շատ կարևոր փորձաքննության պատասխանի են սպասում։ Նա հայտնեց, թե այս պահին չկան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները և հավելեց․ «Ով ուզում է լինի, ինչ չին ուզում է կրի, գլխով պատասխան է տալու, եթե մեղավոր է»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
