«Իրեն բնորոշ անպատասխանատու խոսքով վիրավորել է ԲԴԽ ընտրությանը մասնակցող դատավորին». Ալեքսանդր Ազարյան
![]() 194 Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 20:18 Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կ. Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին: Այդ մասին հայտարարություն է տարածել դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ «Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող և այլ ինքնաոգևորող հատկանիշներով: Պետք է արձանագրել, որ այլևս նման վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին: Միևնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին անտեսել ժամանակավոր բարդությունները և շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության և պետության»,- նշել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
