Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պետք է պատասխան պահանջես, եթե անգամ սեփական եղբայրդ է, հայրդ կամ մայրդ». Ա. Պողոսյան

«Պետք է պատասխան պահանջես, եթե անգամ սեփական եղբայրդ է, հայրդ կամ մայրդ». Ա. Պողոսյան
264
Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 03:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտյան երկու գրառումից հետո 10-ից ավել մարդ հեռացավ ընկերների ցանկից։
Ինչ խոսք, ուրախալի է, որ այս պահի դրությամբ իր առաջնորդից ստրկական հնազանդությամբ ընդամենը 10-ից մի քիչ ավել մարդ է եղել ընկերներիս ցանկում։
Իսկ իրականում՝ բոլորովին կարեւոր չէ, թե ով է դավադրության մասնակից քո սեփական Հայրենիքի ու անձամբ քո դեմ, ով էլ լինի, պետք է պատասխան պահանջես, եթե անգամ սեփական եղբայրդ է, հայրդ կամ մայրդ. պետք է պահանջես պատասխան։ Որովհետև Հայրենիքը սերունդներինն է, քո որդունն է, քո թոռանն է...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան