Նիկոլ Փաշինյանը վերականգնում է հին ավանդույթները. «Հրապարակ»
![]() 252 Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։ Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին և ներկա պատգամավորներից մինչև նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն է։ ՔՊ-ից մեզ ասացին, որ մինչև պատերազմը Խմբի կանոնավոր նիստեր էին հրավիրում, ամիսը առնվազն 1-2 անգամ, որտեղ տարբեր հարցեր էին քննարկում՝ ներկուսակցական խնդիրներից մինչեւ արտաքին մարտահրավերներ։ Նիստից առաջ տեղեկացվում է օրակարգի մասին, կուսակիցներն իրենց տեսակետն են հայտնում, և մեծամասնության կարծիքը, որպես կանոն, ազդում է վարչության որոշումների վրա։ Սակայն պատերազմից հետո այս ավանդույթը խախտվել է՝ ընդամենը 1-2 նիստ են արել։ Հիմա որոշել են վերականգնել հին ավանդույթը։ Նշենք, որ ապրիլի 6-ի նիստից հետո ՔՊ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
