Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Հանճարի» անունը Հրանտ է, ազգանունը՝ Բագրատյան». Լյովա Եղիազարյան

««Հանճարի» անունը Հրանտ է, ազգանունը՝ Բագրատյան». Լյովա Եղիազարյան
319
Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 15:30

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Չգնահատված հանճարը»
1998-ից հետո տասը տարի ծպտուն չէր հանում: 2008-նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նույնպես լուռ էր: Հետընտրական հանրահավաքների ժամանակ հանկարծ երևաց հարթակում:
Հասկացել էր, որ կարող էր պաշտոն ունենալ: ՀԱԿ-ի ցուցակում հայտնվեց անցողիկ համարում, առաջ անցնելով շատ ու շատ արժանավորներից ու 2012-ին դարձավ պատգամավոր: Նախագահի թեկնածու դարձավ 2013-ին:
Այս հաջողություններից ոգևորված, պաշտոն ակնկալեց հեղափոխությունից հետո: Չստացավ ու ինչպես ոմանք, դարձավ «փրկիչ», համալրելով Վազգենի, Նուռի, Գառնիկի մյուսների շարքերը ու մինչ այսօր կանգնած է Քոչարյանի կողքին։
Կեղծիքներ տարածելու ու սուտ խոսելու վարպետ է:
Ատելությունից տարօրինակ շարժումներ է անում ու մտքեր արտաբերում:
«Հանճարի» անունը Հրանտ է, ազգանունը՝ Բագրատյան»:

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան