Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ
216
Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 19:00

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Վիետնամում հայտնել է ԱՄՆ սենատոր Ջեֆ Մերկլին:

«Հաջորդ շաբաթ պետքարտուղարը կլինի այստեղ»,- Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է սենատորը։

Ակնկալվում է, որ Էնթոնի Բլինքենը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կժամանի ապրիլի 15-ին՝ նախքան Ճապոնիայում ապրիլի 16-18-ը կայանալիք Մեծ յոթնյակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։