Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ալենի՝ քաղաքացու վրա թքելու մասով դեռ հանցագործության մասին հաղորդում չկա». Ն. Մանթաշյան

«Ալենի՝ քաղաքացու վրա թքելու մասով դեռ հանցագործության մասին հաղորդում չկա». Ն. Մանթաշյան
181
Երկուշաբթի, 10 ապրիլի, 2023 թ., 14:36

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրել է. «Ամենևին զարմանալի ու տարօրինակ չի, որ նիկոլական դատախազը մտնելու է ԱԺ, գործ հարուցելու Մհերի վրա, շատ զարմանալի ու անբնական տարօրինակ է այն, որ Ալենի՝ դաշնակցական քաղաքացու վրա թքելու դրվագով, դեռ հաղորդում չկա հանցագործության մասին/չեմ լսել, եթե կա ասեք, խնդրեմ/։
Որ նիկոլական դատախազությունը չտենալու է տվել, առավել քստմնելի խուլիգանական արարքը՝ չեմ զարմանում, դաշնակցական Կարեն Մկրտչյանի մասով կարծում եմ ոչ մի կոմպլեքսավորվածություն չպիտի լինի, թող հաղորդումն էլ տան, ու հետևողական լինեն, որ դատախազը վաղը մյուս օրն էլ մտնի ԱԺ Ալենի թեմայով, ու տեսնենք իրա ՔՊ-ից քանի հոգի դուրս կգա իրեն ու իր արարքը պաշտպանելու ու դեմ կքվեարկի։ Մհերի ախրաննիկները Վլադիմիրի ձեռքերը չեն բռնել, որ Մհերը խփի, Ալենի ախրաննիկմերը քաղաքացու ձեռքերը բռել են, որ Ալենը թքի վրեն»:

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան