«Հաջորդ իշխանության հիմնական դաշնակիցը լինելու է... Չինաստանը». Կարեն Քոչարյան
![]() 301 Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 02:12 Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Երբ Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կառույցները որևէ կերպ չեն արձագանքում ԱԺ նախագահի թքելու փաստին (ընդ որում նա թքել է Կանադայի քաղաքացու վրա ակնհայտորեն բռնություն գործադրելով), երբ այդ նույն կառույցները որևէ կերպ չեն արձագանքում այն փաստին, որ ԱԺ իշխող ֆրակցիայի քարտուղարը ԱԺ «Մարդու իրավունքների» հանձնաժողովի նիստի ընթացքում սպառնում է լեզու և ականջ կտրել, չեն արձագանքում, որ Նարեկ Սամսոնյանի և Մհեր Սահակյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հասկանո՞ւմ են արդյոք, որ ապագայում իրենց ոչ մի հայտարարություն, կոչ և հորդոր կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ գեղեցիկ բաների մասին, հայ հասարակությունը լուրջ չի ընդունելու: Հասկացեք, հաջորդ իշխանությունը (որի կազմում լինելու են ամերիկյան, ֆրանսիական և ռուս-հայկական սլավոնական համալսարանների շրջանավարտ երիտասարդներ) աշխատելու է և ամերիկացիների, և ֆրանսիացիների, և ռուսների հետ..., բայց ոչ առաջինները, ոչ երկրորդները, ոչ էլ երրորդները առանձնապես ազդեցություն չեն ունենալու: Հաջորդ իշխանության հիմնական դաշնակիցը լինելու է... Չինաստանը: Մի հատ նայեք այդ գերտերության ազդեցությունը տարածաշրջանում, հետո գնացեք Իսակովի պողոտա և տեսեք, թե ինչ մեծության դեսպանատուն են կառուցել վերջիններս Երևանում (ի դեպ ԱՄՆ դեսպանատան և ռուսական եկեղեցու հարևանությամբ): Եվ այդքանից հետո մտածեք, արժե արդյոք, հին անեկդոտի մոտիվներով, «էս ձիշովի գյադեքի համար նստատեղը թրջել»»: Աղբյուրը` Կարեն Քոչարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
