Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կապիկն ավելի լավ դիվանագիտություն կարող է կիրառել, քան Փաշինյանն իր թիմով». Լևոն Զուրաբյան

«Կապիկն ավելի լավ դիվանագիտություն կարող է կիրառել, քան Փաշինյանն իր թիմով». Լևոն Զուրաբյան
255
Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 00:30

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը գոնե անվտանգության հարցերով դարձել է ջախջախված պետություն:
Ադրբեջանը մեկ, լուրջ ռազմական գործողություն է կատարում, հետո քիչ-քիչ առաջ գնալով՝ թեթևակի բարելավում է իր դիրքերը մեր երկրի տարածքում, և դրա մասին գրվում է ադրբեջանական մամուլում, չեն թաքցնում, Ադրբեջանը տեսնում է, որ այդպիսով կարող է հարցեր լուծել: Սրանով նախապատրաստում են հետագա ավելի լայնամասշտաբ գործողությունները, որպեսզի ավելի հեշտությամբ ներթափանցեն մեր երկրի տարածք: Ադրբեջանն այսօր չի տեսնում իր դեմ կանգնած պետություն՝ ի դեմս Հայաստանի և ՀՀ իշխանությունների:
Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորն է, բայց նա Սահմանադրություն է խախտում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր ապաշնորհության մեջ փորձում է տրամաբանություն գտնել, պատճառաբանել, թե հակադարձող քայլերի չեն դիմում, որպեսզի էսկալացիա չլինի:
Երկրում չի արվում ամենակարևոր բանը: Երբ Ադրբեջանը որոշում է ռազմական գործողություններով նվաճում ունենալ, դրա դիմաց գին է վճարում տեխնիկա, մարդկային զոհեր, այս իշխանությունների նպատակը պետք է լինի Ադրբեջանի համար այդ գինը բարձրացնել՝ պաշտպանական դիրքերն ամրապնդել, կառուցել նոր պաշտպանական դիրքեր, ֆորտիֆիկացված ամրոցներ… Մինչդեռ ոչինչ չի արվել Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, չի արվել պատերազմի ժամանակ, նաև պատերազմից հետո, իսկ թե ինչո՞ւ՝ պարզ չէ:
Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, որ Լաչինի միջանցքի փոխարեն հենց նոր ճանապարհ կառուցեն, ադրբեջանցիները պետք է սկսեին իրենց համար հարմար դիրքեր գրավել: Սա հնարավո՞ր էր կանխատեսել, իհարկե, բայց այս մարդիկ տգետ են, ստրատեգիական կանխատեսում անելու ունակություն չունեն, նրանց մոտ այդ օրգանը զարգացած չէ, իսկ դա կործանարար է, և սա արվում է չարամտորեն, որպես դավաճանական վերսիա:
Սա ինքնաստորացման վակխանալիա է, իրենց վրայից մեղքը գցելու մորմոքով է տառապում Փաշինյանը և այդ արշավին կցել է կնոջը:
Զատիկի օրը Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան էջում Սաղմոս կարդալը և «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայից Հուդայի արիան տեղադրելը՝ մեսիջ էր հանրությանը: Փաշինյանն իրեն կրկին իդենտիֆիկացնում է, նույնացնում է Հիսուս Քրիստոսի, իսկ ժողովրդին՝ Հուդայի հետ: Այդ արիայում Հուդան մեղադրում է Քրիստոսին, որ արդեն այն չէ, ինչ կար, դու մեզ սխալ ճանապարհով ես տանում՝ ասում է Հուդան Հիսուսին… Իրականում սրանով Փաշինյանն իր կշտամբանքն է ուղղում ժողովրդին և փորձում է արդարանալ ու պաշտպանվել Ավետարանով: Իսկ որպես փրկիչ ներկայանալուց ավելի վտանգավոր բան չկա: Փաշինյանը պատահական չի հղում անում Քրիստոսին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպի՝ թքելու մասին այսօր գրում է նաև միջազգային մամուլը: Թքելու պիտակը կպել է նրան, և դա չի մաքրվելու, դրանով նա միշտ քայլելու է: Դրանով պետության վարկն ամբողջ աշխարհում ընկնում է: