Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ահա, թե ինչ արժեք ունի Հայաստանի ղեկավարի խոսքը». Սուրեն Սուրենյանց

«Ահա, թե ինչ արժեք ունի Հայաստանի ղեկավարի խոսքը». Սուրեն Սուրենյանց
267
Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 03:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
Երեկ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հավաստիացնում էր, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողը ծառայակցի հետ փախել է զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով:
Նույնիսկ այս հարցում Փաշինյանը, մեղմ ասած, մոլորեցնում է հասարակությանը:
Երկրորդ ադրբեջանցուն բռնեց դարձյալ ժողովուրդը՝ Կապանում: Ու ցնցող իրականություն բացահայտվեց:
Պարզվեց, որ ԶՊՄԿ աշխատակցի երեկվա սպանությունը կատարել է ժողովրդի կողմից բռնված ադրբեջանցին, որն, ըստ ամենայնի՝ դիվերսանտ է, համենայն դեպս՝ նրանից առգրավված հետախոսում կա տեսագրություն, որտեղ նա պատմում է այդ մասին:
Ահա, թե ինչ արժեք ունի Հայաստանի ղեկավարի խոսքը ու իրականում՝ ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը»: