«Հրապարակված քարտեզները կապ ունե՞ն Փաշինյանի հայտարարության հետ». լրագրողները՝ ՔՊ-ականներին
![]() 205 Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 11:36 «Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոմիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Ահա, այդ սահմանագիծը պետք է հարգվի. արձանագրվել է Եվրոմիության արձանագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք»,- այս մասին նախորդ օրը՝ Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին լրագրողները ՔՊ-ական պատգամավորներից պարզաբանում խնդրեցին. «Առաջին անգամ չի հնչեցվում, որ զորքերի հայելային տեղաշարժ անենք, որն էդպես էլ մնացել է անպատասխան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողի դիտարկմանը՝ քարտեզներ հրապարակվեցին, որտեղ Տիգրանաշենն էր վտանգի տակ դրվում, Տավուշի մարզի այսպես կոչված անկլավները. քարտեզները կապ ունե՞ն Փաշինյանի հայտարարության հետ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով. ռազմական մասը հաստատված է նաև ԳՇ-ի մշտական օգտագործված քարտեզներով Սովետական միության»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
