Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոչ էլ հրապարակելու են նախագահի պահանջած փաստաթղթերը». Կարեն Ավագյան

«Ոչ էլ հրապարակելու են նախագահի պահանջած փաստաթղթերը». Կարեն Ավագյան
240
Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 16:06

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո տարատեսակ հրահանգավորված խոսիչները լալկվել են:
Միանգամից ուզում եմ կանխատեսում անել: Ոչ էլ հրապարակելու են Նախագահի պահանջած փաստաթղթերը, որովհետև սրանց խոսույթը կառուցված է բացառապես ստի վրա: Ավելին, դրանք անգամ երես չեն ունենա ասել՝ էդ միլիարդավոր զենքերը Հայաստանի զինանոցից հանձնված թուրքին ով էր բերել Հայաստան: Երբեք չեն խոստովանի, որ դրանք մինչև 18-ի իշխանազավթումը Հայաստանի համալրված, ուժեղ ու մարտունակ բանակինն էր, ձեռքբերումը՝ գերագույն հրամանատարից մինչև զինվոր:
Այս առիթն էլ եմ օգտագործելու ու ասելու, որ նախագահը փողոցում, մարդաշատ վայրում կանգնած հանգիստ զրուցում էր, իսկ աղետաբերը՝ ամբողջ պետական անվտանգային ապարատը պարալիզացրել է հանուն երկու քայլ այս կամ այն կողմ անելու:
Հ.Գ. Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն»:

Աղբյուրը`   Կարեն Ավագյան