Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել
264
Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 19:06

Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել։ Լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

47-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը: Նրան սպառնում է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: