Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլը ներքաշեց մեզ աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ». Աշոտյան

«Նիկոլը ներքաշեց մեզ աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ». Աշոտյան
327
Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 23:36

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը ներքաշեց մեզ աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։
Միաժամանակ այն իրավիճակը, որ ստեղծվեց Հայաստանում և տարածաշրջանում նոյեմբերի 9-ից հետո, նաև Ռուսաստանի քաղաքականության հետեւանք է:
Նոյեմբերի 9-ից հետո ՌԴ ընկալման վարկանիշը շատ բարձր էր Հայաստանում. ժողովուրդը վստահ էր՝ ռուսները փրկեցին Հայաստանը և Արցախը, ԵՄ չկար տարածաշրջանում, որովհետև հայ հասարակությունը հիասթափված էր ժողովրդավար Հայաստանին ավտորիտար Ադրբեջանից չպաշտպանելու փաստից:
2020-ի նոյեմբերի 9-ից հետո ռուսական կողմը չկարողացավ կապիտալիզացնել այստեղ իր ներկայությունը նոր ստատուս - քվոյի պարագայում, իսկ հայկական կողմից ոչինչ չարվեց ՌԴ հետ ճիշտ աշխատելու ուղղությամբ»: