«Իշխանությունները «ձեռուոտք են ընկել»». «Փաստ»
![]() 209 Շաբաթ, 15 ապրիլի, 2023 թ., 10:42 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրվա իշխանությունները «ձեռուոտք են ընկել»՝ գնալով ընկնող վարկանիշն ինչ-որ կերպով վերականգնելու համար։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քպականներին հանձնարարվել է կտրուկ ակտիվանալ հատկապես մարզերում: Եվ ահա, մեր տեղեկություններով, քպականները նախաձեռնել են մարզային այցերի շարք սկսել (մի քանիսն արդեն տեղի են ունեցել) և տեղում մարդկանց, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» բացատրել, ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում, մի խոսքով՝ «արդարանալ»։ Հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները նախատեսում են ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ապացուցել, որ չեն շեղվել իրենց արժեքներից ու քաղաքական գծից, թե իրենք մեղավոր չեն ստեղծված վիճակում, թե... «ապագա կա»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, բացի վարկանիշային պատճառները, իշխանություններին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում շատ են կուսակցության շարքերը լքողները։ Ավելին, քպական «վերնախավին» առավել նյարդայնացնում է այն, որ կուսակցությունից հեռացողների շարքում են այնպիսի մարդիկ, ովքեր մինչև վերջերս ոչ միայն անկեղծորեն հավատում էին «հեղափոխության» գաղափարներին և «հեղափոխական» փոփոխություններին, այլև ամուր կանգնած էին այդ ամենի հիմքում, ամեն ինչի պատրաստ էին հանուն այդ ամենի: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
