Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ամեն ինչ կորած չէ». Ավետիք Իշխանյան

«Ամեն ինչ կորած չէ». Ավետիք Իշխանյան
424
Կիրակի, 16 ապրիլի, 2023 թ., 00:36

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
Հետևում եմ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշի այրման մեկնաբանությունները։ Շատերը խստորեն քննադատում են տեղի ունեցածը, «ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ, բա միջազգային հանրությո՞ւնը»։
Ա՛յ ողորմելիներ, պարտություն կրած, դեռևս պատերազմի մեջ գտնվող, պարբերաբար զոհեր տվող, թշնամու զնդաններում տասնյակ տառապող գերիներ ունեցող, որևէ այլ ազգ, ժողովուրդ իր երկրում չէր հանդուրժի թշնամական երկրի որևէ պատվիրակ, այն կլինի պատգամավոր, զբոսաշրջիկ, թե մարզիկ։ Այնպես որ, կեղծ քաղաքակիրթ մի՛ ձևացեք։ Իսկ եթե, իսկապես, անկեղծ եք, ուրեմն զուրկ եք և՛ մարդկային, և՛ ազգային արժանապատվությունից։
Այնպես որ, Արամ Նիկոլյանն արժանապատվություն ունեցող երիտասարդ է, իսկ նրան ձերբակալող, քրեական գործ հարուցողները, որոնք կատարում են դավաճանի պատվերը, ուղղակի ենիչերի-մանկուրտներ են։
Քանի դեռ ունենք դավաճանի վրա հովանոց նետող Նարինե Ասատրյան, թշնամու դրոշն այրող Արամ Նիկոլյան՝ ամեն ինչ կորած չէ»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան