Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երկրում քաղաքացիական բախումների ուրվականն է շրջում». Սուրեն Սուրենյանց

«Երկրում քաղաքացիական բախումների ուրվականն է շրջում». Սուրեն Սուրենյանց
265
Կիրակի, 16 ապրիլի, 2023 թ., 13:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկրում քաղաքացիական բախումների ուրվականն է շրջում
Սարսափելի բան եմ ասելու, բայց ինձ վրա հարձակվելուց առաջ՝ մի փոքր մտածեք:
Հայաստանի իշխանության առաջին դեմքերի «մարդամեջ» դուրս գալը առանց սկանդալի չի ավարտվում:
Նայեք անցած երկու շաբաթը:
Ալեն Սիմոնյանը ստանում է «դավաճան» պիտակը ու թքում է քաղաքացու վրա:
Նիկոլ Փաշինյանի վրա մի կին անձրևանոց է շպրտում ու ասում է՝ քաղաքական ակցիա եմ արել:
Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ վառում են Ադրբեջանի դրոշը ու այդ փաստը ՔՊ վերնախավը համարում է «անձնական վիրավորանք», այլ խոսքով՝ ընկալվում է, որ ակցիայի թիրախը Փաշինյանն էր:
Երկրում քաղաքացիական բախումների ուրվականն է շրջում: Իշխանությունը չի գիտակցում, որ դարձել է ներքաղաքական անվտանգության գլխավոր սպառնալիքը: Առաջիկա ամիսները ծանր են լինելու. արտաքին ճակատում և ներսում ցավոտ լուծումներ են լինելու»: