«Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է՝ ադրբեջանցիների հետ խաղաղությունը չունի այլընտրանք». Կիվիրյան
![]() 214 Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 20:54 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Եկեք մի բան էլ հստակ ասեմ։ Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ աշխարհագրությունը չես փոխի, ու ադր///ցիների հետ խաղաղությունը չունի այլընտրանք։ Մենք ապրում ենք դուռ առ դուռ ու այդպես էլ ապրելու ենք։ Մենք չենք կարող Հայաստանը վերցնել տանել ու տեղավորել ասենք Շվեդիայի ու Ֆինլանդիայի արանքում։ Ոնց ասում էր գեներալ Լեբեդը, ցանկացած անգամ ամենադաժան պատերազմ վերջիվերջո ավարտվում է խաղաղությամբ։ Հիմա մենք էլ ինչքան ուզում ա իրար ուտենք, մի օր այդ ամենը ավարտվելու է խաղաղությամբ։ Ուղակի այստեղ հարցը այլ հարության վրա ա, որը Նիկոլը կամ դիտավորյալ չի հասկանում, կամ իրեն համառորեն դնում է անհասկացողի տեղ։ Եթե մենք իրական խաղաղություն ենք ուզում, ապա պետք է լինենք ուժեղ, պետք ա վերականգնենք ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ու այդ պարագայում միմիայն հնարավոր կլինի հասնել խաղաղության երկու ժողովուրդների միջեւ, որ համ մենք ընդունակ լինենք պաշտպանել մեզ, համ իրենք չգայթակղվեն մեր թուլությամբ։ Իսկ այն, ինչ առաջարկում է Նիկոլը, դա խաղաղություն չի, դա հայ ազգին բնաջնջման տանել է։ Թույլի ու անճարի հետ խաղաղ ոչ մեկը չի ապրի, ուղակի հա կշարունակենք կտոր կտոր հոշոտել։ Ընկածը չի կարող դիմացինից խաղաղություն պահանջել, լավագույն դեպքում կարող ա ընտրել այն դիրքը, որով իրեն շինեն։ Սա ա մեր ու նիկոլիզմի տարբերությունը։ Մենք կողմնակից ենք իրական խաղաղության, ու բացատրում ենք ոնց, ինքը կողմնակից ա իր խելապակասությունների գնով հայ ազգի վերջնական հոշոտման...»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
