Մեղադրողը միջնորդում է Վազգեն Մանուկյանի նկատմամբ 500 հազար դրամ տուգանք կիրառել
![]() 192 Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 21:06 Վազգեն Մանուկյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազ Արմեն Գևորգյանը մեղադրական ճառի ժամանակ միջնորդեց պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» առաջնորդած ընդդիմադիր գործչին տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»: 77-ամյա Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Ընդդիմադիր գործիչը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատախազը հայտնեց, որ պատիժը մեղմացնող հանգամանք են եղել Մանուկյանի տարիքը, նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները: Արմեն Գևորգյանը դատարանից նաև պահանջեց մինչ դատավճռի հրապարակումը անփոփոխ թողնել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Մինչ մեղադրող կողմը հայտարարում է, թե մեղադրանքն ապացուցված է, պաշտպանական կողմը պնդում է՝ Մանուկյանի հայտարարությունները չեն կարող համարվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Ըստ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դրանք բռնության ուղերձներ չեն, այլ քաղաքական քննադատություն: Պաշտպանական կողմը խնդրեց արդարացնել Վազգեն Մանուկյանին։ Նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց ապրիլի 29-ին։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
