Ադամ Շիֆն ԱՄՆ առևտրի նախարարից բացատրություն է պահանջում Ադրբեջանին ամերիկյան հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ
![]() 177 Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 13:00 ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի իր գործընկերներին կոչ է անում միանալ իրեն՝ պահանջելով, որ Առևտրի նախարարությունը բացատրի, թե ինչու է քննարկում Ադրբեջանին ամերիկյան գերհզոր հրացանների վաճառքը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն ավելի քան 125 օր շրջափակման մեջ է պահում Արցախը և շարունակում հարձակումները Հայաստանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ իր աջակցությունը հայտնելով ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին, որոնք դեմ են Ադրբեջանին զենքի վաճառքին: Ադամ Շիֆն իր գործընկերներին կոչ է անում համաստորագրել Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակը, որով «Առևտրի նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ կպահանջվեն Ադրբեջանին մահաբեր զենքեր ուղարկելու համար արտահանման լիցենզիաների ցանկացած հարցման կարգավիճակի մասին»: Կոնգրեսական Շիֆը հայտարարել է, որ «Հայաստանի դեմ ուղղված ավելի մահաբեր զենքի արտահանման հաստատումը միայն կհրահրի հակամարտությունը: Շիֆը նաև վկայակոչել է պետքարտուղարության՝ 2022 թ.-ի Մարդու իրավունքների զեկույցը, որում «արժանահավատ տեղեկություններ կան ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում են ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների խմբային մահապատիժներ, խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք՝ անպատժելիության բարձր մակարդակով»: Կոնգրեսի անդամները պետք է մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը, ստորագրեն նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը: Ամերիկյան հրացանների, այդ թվում՝ հարձակողական և կիսաավտոմատ դիպուկահար զենքի հնարավոր վաճառքի մասին լուրերը տարածվել են փետրվարի 1-ին: Հենց այդ ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակում խորը մտահոգություն հայտնեց այդ առնչությամբ: Փետրվարի 13-ին ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակում Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը և հանձնախմբի Ռոդ Այլանդի մասնաճյուղի նախագահ Սթիվ Էլմասյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
