Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է». Սուրենյանց

«ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է». Սուրենյանց
214
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 15:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է
Ցավով եմ ասում, բայց ստիպված եմ արձանագրել:
Եթե երեկ Փաշինյանը, գեղեցիկ փաթեթավորումների ու ընդհանուր ձևակերպումների ներքո, փորձում էր քողարկել իր դիրքորոշումը, ապա Հայաստանին ու Արցախին ուղղված Ալիևի սպառնալիքը ցինիզմի բաղադրիչով ուղղակի էր՝ զերծ անգամ դիվանագիտական բանաձևումների:
Ծանր օրեր ենք ապրում. իրական չէ ոչ միայն Արցախի անկախության օրակարգը, այլ խիստ մշուշոտ է անգամ սուբեկտության հեռանկարը:
Աստված իմաստնություն տա Երևանի ու Ստեփանակերտի կառավարիչներին: ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է, եթե այն նույնիսկ բարդ ու ոչ սիմետրիկ է լինելու»: