«ԼՂ հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ. միջազգային հանրությունը պետք է շարունակի իր ջանքերը». Մարուքյան
![]() 215 Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 17:42 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Նախ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։ Նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ, իսկ այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Երկրորդ, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ավելի քան 70 տարի չեն դիտարկվել որպես ներքին խնդիր, քանի որ միջազգային հանրությունը քաղել է համաշխարհային պատերազմի կործանարար դասերը, որ ոչ մի բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարի չպետք է թույլ տրվի զանգվածային հանցագործություններ կատարել: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնում է էթնիկ զտումներ։ Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի իր ջանքերը խաղաղ կարգավորման և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
