Շվեյցարիան չի ծրագրում միանալ ռուսների ակտիվները սառեցնելուն ուղղված միջազգային խմբին

Շվեյցարիան այս փուլում չի նախատեսում միանալ REPO միջազգային խմբին (Russian Elites, Proxies, and Oligarchs task force), որը զբաղվում է ռուսների օտարերկրյա ակտիվների հետախուզմամբ և կալանմամբ:
Անցյալ շաբաթ շվեյցարական ԶԼՄ-ները նամակ էին տարածել՝ ստորագրված Բեռնում աշխատող G7 երկրների դեսպանների և ԵՄ դեսպանի կողմից։ Ի թիվս այլնի, դիվանագետները կոչ են արել Շվեյցարիային՝ միանալ նշված խմբին։ Ինչպես հիշեցնում են Շվեյցարիայի նախարարությունում, REPO աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականի մարտի 17-ին G7 երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ), ինչպես նաև Ավստրալիայի և Եվրոհանձնաժողովի կողմից։
«Մինչ այժմ ոչ մի այլ երկիր չի միացել REPO աշխատանքային խմբին: Ներկայում տեխնիկական մակարդակով համագործակցությունն ընթանում է հարթ: Այդ իսկ պատճառով Շվեյցարիան առայժմ չի տեսնում REPO աշխատանքային խմբին պաշտոնապես միանալու անհրաժեշտությունը: Հետագայում Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը - խմբ.) կարող է վերանայել իրավիճակը», - ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի Դաշնության դեմ գրեթե բոլոր եվրոպական պատժամիջոցներին 2022 թվականի փետրվարի 24-ից։ Բեռնը պատժամիջոցների հետ կապված արգելափակել է 7,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (8,1 միլիարդ դոլար) ռուսական ակտիվները։ Միաժամանակ, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, շվեյցարական Credit Suisse բանկն արգելափակել կամ սառեցրել է Շվեյցարիայում գրանցված ռուսական ակտիվների ավելի քան մեկ երրորդը՝ 17,6 միլիարդ ֆրանկ (ավելի քան 19 միլիարդ դոլար): Ընդհանուր առմամբ, Շվեյցարիայում հայտարարագրվել են մոտ 50 միլիարդ դոլարի ռուսական միջոցներ, գրում է SonntagsZeitung թերթը։
Բեռնում ԱՄՆ դեսպան Սքոթ Միլլերը Neue Zürcher Zeitung-ին տված հարցազրույցում ասել է, որ Շվեյցարիան կարող է արգելափակել ևս 50-100 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները։ Սակայն Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Միլլերի հայտարարությունը՝ նշելով, որ նրա հայտարարած միջոցների չափը պաշտոնական գնահատական չէ, և ԱՄՆ-ն համապատասխան փաստաթուղթ չի ուղարկել։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
344Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
221Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
170Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
58026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70022.10.2026, 02:06