Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թե բա՝ «գոսմինիստր եմ ուզում»». Շարմազանով

«Թե բա՝ «գոսմինիստր եմ ուզում»». Շարմազանով
329
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 10:36

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա՝ «գոսմինիստր եմ ուզում»…
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար էիր, ի՞նչ արեցիր, Բաբայան Սամվե՛լ։
Փրկեցի՞ր Արցախը։
Քո ԱԽՔ պաշտոնավարման ժամանակ հանձնվել է Արցախի 75 տոկոսը, Շուշին ու Հադրութը։
Պահեիր, ո՞վ էր խանգարում քեզ, կարո՞ղ է Նիկոլը։
Դու ևս կապիտուլյացիայի ու պարտության պատասխանատուներից ես»: