Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում». Տ. Աբրահամյան

«Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում». Տ. Աբրահամյան
245
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 22:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում:
Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն, մարդիկ, ովքեր «տուն պահելու» նկատառումներով պետք է ապօրինությունների դիմեն և եռացող գործընթացներ, որոնք յուրաքանչյուր օր, տարբեր վայրերում ու տարբեր իրադարձությունների ժամանակ պայթում են:
Կա՞ն իշխանության ներսում դեմքեր, ովքեր գիտակցում են, թե այս վիճակն ինչ հետևանքների է բերելու՝ այո´, շատերը չեն ուզում տեղի ունեցողի մաս դառնալ և ով ոնց կարողանում է՝ խուսափում է ներքաշվել իշխանության անօրինական գործողություններում:
Ե´վ քաղաքական, և´ ուժային մակարդակում որոշները հասկանում են, որ իշխանությունը հավերժ չէ, սակայն իրենց արարքները բռնության կամ մեկ այլ տեսքով արձանագրվում են ու ենթադրում են իրավական և բարոյական պատասխանատվություն, իսկ դրա ժամանակը կգա»: