Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«680 հազարի վրա բարդելը ձեռնտու է դավաճաններին ու թշնամուն». Հովհաննես Իշխանյան

«680 հազարի վրա բարդելը ձեռնտու է դավաճաններին ու թշնամուն». Հովհաննես Իշխանյան
235
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 16:36

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրկին
680 հազարը որևէ մեղավորություն չունի, որ նոյեմբերի 9-ին ժողովուրդը չի առաջնորդվել, որ ձերբազատվենք դավաճաններից, որ ՀՀ ԶՈւ-ն չի ձերբակալել դավաճաններին, որ Քաղաքական ուժերը համաձայնել են դավաճանների կեղծ ընտրություններին մասնակցել,
որ Սեպտեմբերի 13-ին զսպել են ժողովրդի ցասումը:
Արտահերթ ընտրություն կոչվածի ծանր հետևանքների մասին հազար անգամ զգուշացվել ա: 680 հազար թիվն առկա է, քանի որ քաղաքական էլիտան որոշեց մասնակցել էդ խայտառակությանը:
Էլիտայի թուլությունը 680 հազարի վրա անընդհատ բարդելը ձեռնտու է դավաճաններին ու թշնամուն, քանի որ վանում եք նրանց, իսկ մենք նրանց ենք պետք, նրանք՝ մեզ:
Ի վերջո սիրիր թշնամուդ արտահայտությունը նրա համար է, որ 680 հազարին քաշես քո կողմն՝ ըննդեմ հիմնական թշնամական համակարգի:
Ու որևէ մեկիս անձնական ճշմարտությունն այնքան էական չի, ինչքան երկիրը փրկելը»: