Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պահանջում եմ Լուսինե Բադալյանից՝ ներկայացնել բանակում կատարված և կատարվող բարեփոխումները». Ս. Հովսեփյան

«Պահանջում եմ Լուսինե Բադալյանից՝ ներկայացնել բանակում կատարված և կատարվող բարեփոխումները». Ս. Հովսեփյան
259
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 18:48

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հրապարակային պահանջում եմ Լուսինե Բադալյանից՝ ներկայացնել բանակում կատարված և կատարվող բարեփոխումները։
Բավակա՛ն է ստեք, տղաներին ամրացնելով բարեփոխում են անո՞ւմ ։
Երկու օր առաջ էի գրել պոստեր բարձրացնող սննդի մասին, ի՞նչ քայլեր եք արել որպես ԱԺ պատգամավոր, ով հանդգնում է խոսել բանակից, երբ բանակի մասին որևէ տեղեկություն հստակ չգիտի։
Մեկնաբանությունում կտեղադրեմ նաև հրապարակումը և պահանջում եմ լինել հետևողական։
Էս էլ ասեմ իմացեք. Սրանք առաջ են տանում էն ծրագիրը, որ սահմանը պետք է պահեն ԱԱԾ զորքը։ Ու քանի որ էդ «բարեփոխումը» պետք է արվի, էլ չեն փոխում տղաների պոստերի սնունդի որակը՝ դե մի քանի ամիս է մնացել, թող տնից ուզեն, թող չուտեն, թող հարմարվեն եղած չոր բոռշին, բա տղամարդ են, իսկ դրանից հետո սահմանը կպահեն փափկասուն պարոնայքը Հայոց Աշխարհի՝ սահմանապահ զորքը ...
Խոսեք հասկանանք՝ էս գալն ու գառն ի՞նչ պատմություն է»։

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան