Սպասում են Փաշինյանի հրահանգին. ո՞վ է կանգնած Աղազարյանի նախաձեռնության հետևում. «Ժողովուրդ»
![]() 262 Շաբաթ, 22 ապրիլի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին օրերին պարբերաբար «սպառնում է» ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել: Նա երեկ հայտարարել է, թե արդեն հավաքել է բավարար ստորագրություններ ու Թովմասյանի հարցը ներկայացրել ՔՊ խմբակցության քննարկմանը: Նկատենք, որ Աղազարյանն իր այս մտադրության մասին առաջին անգամ ակնարկել էր դեռևս ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստից առաջ՝ նիստը դեռ չսկսված: Տեղեկացանք, որ անգամ ՔՊ-ականների համար է անսպասելի եղել Աղազարյանի այս նախաձեռնությունը, քանի որ սովորաբար նա առանձնապես չի էլ հետաքրքրվում ներքաղաքական նման հարցերով, ուր մնաց՝ նման նախաձեռնությամբ հանդես գար: Մեր տեղեկություններով՝ չնայած Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով աշխատում են ՔՊ-ականների հետ, որպեսզի միանան Աղազարյանի նախաձեռնությանը, բայց երեկվա դրոթյամբ կեսից ավելին հրաժարվել էին ստորագրել: Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
