Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա՞ էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազած Հայաստանը». Ա. Թովմասյան

«Սա՞ էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազած Հայաստանը». Ա. Թովմասյան
260
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 18:24

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Հայաստանի վերջի սկիզբը
2018-ի ապրիլի 23-ին, «մերժիր Սերժին» կարգախոսի ներքո մերժեցին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայոց բանակը, Հայ Առաքելական Եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայկական մշակույթը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայոց պետությունը ու պետականությունը, հայկականությունը և հայի տեսակը, մերժեցին Հայրենիք ունենալու գաղափարը:
Մի հատված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից. «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»:
Նախագահն իր հրաժարականի տեքստում նշեց երեք խորիմաստ ուղղություն: Եկեք վերլուծենք և փաստենք այդ ուղղությունները.
1. չկա խաղաղության ոչ մի բաղադրիչ.
2. իսպառ բացակայում է պետության ու հանրության ներդաշնակությունը, ինչն առանցքային նախապայման է.
3. դավաճան և կապիտուլյանտ իշխանության որևէ գործողություն տրամաբանության ու բանականության հետ ոչ մի աղերս չունի։
Հարց եմ տալիս ձեզ, ժողովուրդ, սա՞ էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազած Հայաստանը, եթե այո, վայելե՛ք։ Ուղղակի ցավն այն է, որ էլի գիտակից հատվածն է տանջվում ու գլուխը պատին խփում, փորձելով ամբոխի ստեղծած իրավիճակից դուրս բերել ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Հ.Գ. 23.04.2018 ժամը 16:10.
«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա»:
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյան:
Հ.Գ.Գ. Ձեզ օտարները ստիպեցին, որ գնաք ու նախրի մեջից էշի ճակատը պաչեք...»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան