Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«4 ամսվա բլոկադայի նպատակներից մեկը հենց սա էր». Տաթևիկ Հայրապետյան

«4 ամսվա բլոկադայի նպատակներից մեկը հենց սա էր». Տաթևիկ Հայրապետյան
330
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 16:42

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ցավոք, ինչպես և երեկ կանխատեսել էի, Ադրբեջանն անցնում է Արցախում բուն գործողությունների՝ տեղադրելով անցակետ Լաչինի միջանցքում և փորձելով վերջնական վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը ու Հայաստան֊Արցախ կապը։ 4 ամսվա բլոկադայի նպատակներից մեկը հենց սա էր...

Հիշեցնեմ, որ թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանությունները ԱԳՆ ղեկավարների մակարդակով սա համարել էին անթույլատրելի։ Կլինի՞ արդյոք որևէ գործողություն, ցավոք խիստ կասկածում եմ։
Մենք ամեն օր ավելի ենք կորցնում մեր անգործության, անխելքության և բազմաթիվ այլ սխալների պատճառով՝ վտանգելով Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցների կյանքը»։