«120000 խաղաղ հայերը պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից». Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է․ «Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Սա նշանակում է, որ 120.000 խաղաղ հայերը հայտնվել են Լեռնային Ղարաբաղում թակարդում և պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։ Սա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։ Ավելին, սա մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին չարձագանքելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից նախկինում իրականացված վայրագությունների հանդեպ հանդուրժողականության արդյունք է»։
It's been about 2 years since we are alarming about Azerbaijan's intention of ethnic cleansing in Nagorno Karabakh. Today Azerbaijan is installing an illegal checkpoint on the Lachin Corridor, which is a gross violation of the Trilateral Statement of November 9. This means that… pic.twitter.com/wLKjXLSU48
— Edmon Marukyan (@edmarukyan) April 23, 2023

«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
1622:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
4122:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
5422:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6121:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
13820:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6520:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7719:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6819:42