Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է գործընթացին». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

«Ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է գործընթացին». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
189
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 11:12

«Ինչպես երեկ Միացյալ Նահանգների կողմից նշվեց, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետև դա խաթարում է գործընթացին: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև տեղի ունենան բանակցություններ. խաղաղության գործընթացին պատրաստ ենք աջակցել»,- պատասխանելով Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրման վերաբերյալ հարցին, Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Պատասխանելով հակառակորդի կողմից պարբերաբար տեղի ունեցող սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին, դեսպանն ասաց. «Ցանկացած բռնի կամ սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը և մենք փորձում ենք ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»:

«Ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է գործընթացին». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան