Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Միակ միջոցն անվստահելի երաշխավորին կողմերի համաձայնությամբ փոխելն է». Արամ Սարգսյան

«Միակ միջոցն անվստահելի երաշխավորին կողմերի համաձայնությամբ փոխելն է». Արամ Սարգսյան
209
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 03:24

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է. «Ադրբեջանը չի վստահում ռուս խաղաղապահներին և վերահսկողության նպատակով անօրինական հենակետ է դրել Լաչինի միջանցքում։ Այնպես էլ չէ, որ ՀՀ-ն է վստահում ռուսներին, որովհետև նրանք չեն կատարում իրենց պարտականությունները։ Նման իրավիճակի հաղթահարման միակ միջոցը, անվստահելի երաշխավորին, կողմերի համաձայնությամբ փոխելն է, ՄԱԿ-ի մանդատով օժտված օրինական կոնտինգետով։ Ալիևի անհամաձայնությունը նման փոփոխությանը կբացահայտի ռուս-ադրբեջանական կեղծ խաղը և տանդեմը, որն էլ ևս մեկ լրացուցիչ հիմնավորում կհանդիսանա Արցախի խնդիրը, մեզ համար շահեկան «Անջատում հանուն փրկության» տարբերակով լուծելու խնդրում»:

Աղբյուրը`   Արամ Սարգսյան