Իրանին մտահոգում է, որ հայկական կողմը չի հասկանում՝ ինչ է ռազմավարական հարաբերությունը. իրանագետ
![]() 275 Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 23:24 Ադրբեջանն իր գործողությամբ ցույց է տվել, որ մտադիր է տարածաշրջանում ճնշումներ գործադրելով իր նպատակներին հասնել և վերջին շրջանում իր բոլոր գործողությունները դրան են ուղղված: «Փաստինֆոյի» եթերում ասել է իրանագետ Հարութ Առաքելյանը: «Կարծում եմ, ադրբեջանական կողմը մտադիր է Իրանին համոզել, որ Ռաշթ-Աստարա՝ 160 կմ-ոց երկաթգիծը, որը երկար տարիներ Իրանն առկախած է պահել և չի կառուցում, խոչընդոտել՝ Հյուսիս-Հարավի հետ կապված պլանները հետաձգել, մինչև կարողանա իր ուղղությամբ Հյուսիս-Հարավը կյանքի կոչի»,- նշեց իրանագետը: Իրանագետի կարծիքով, Իսրայելին հետաքրքրում են Իրանի բոլոր հարևանները: Եթե Հայաստանում մտածում են, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրումը լավ է, ապա չարաչար սխալվում են: Մեր ազգային անվտանգության շահերից է բխում, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մեղմ լինեն։ Նա ուշադրություն է հրավիրում Իրանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է և նման պարագայում Ադրբեջան-Իսրայելը ցանկանան հարված հասցնել Իրանի իմիջին: Բնական է, որ ուղղակի չեն կարող Իրանին հարվածել, ուստի պիտի հարվածեն Իրանի շահերին: Բանախոսը նշեց, որ տարածաշրջանում Արևմուտքի նպատակները հիմնականում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունների չեցոքացումն է: Արևելք-Արևմուտք առճակատման արդյունք է նաև Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելը, որովհետև հիմնականում Ռուսաստանի և Իրանի պատժամիջոցները շրջանցվում են Հայաստանով: Իհարկե, կան նաև այլ երկրներ, որոնք օգնում են շրջանցել այդ պատժամիջոցները: «Իրանին մտահոգում է, երբ տեսնում է, որ հայկական կողմը չի հասկանում, թե ինչ է ռազմավարական հարաբերությունները: Եթե թշնամին մտում է քո միջազգայնորեն ճանաչված սահման և ամեն օր առաջ է գալիս, իսկ դու ոչինչ չես անում՝ դա մտահոգում է Իրանին: Իրանը սա դիտարկում է որպես թակարդ, որ ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշեն իրեն, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը այն ներուժը չունեն, որ Իրանի համար սպառնալիք լինեն»,- եզրափակեց իրանագետը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
