«Հայկական կողմերը ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան». իրանագետ
![]() 226 Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 10:00 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի տելեգրամյան ալիքների կողմից տարածվել է տեսանյութ, համաձայն որի, ի պատասխան Հայաստան-Արցախ ճանապարհի կամրջի մոտակայքում թշնամու տեղադրած «անցակետի», Արցախի Հանրապետությունից բռնազավթված Շուշի քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահներն արգելափակել են բաշիբոզուկների շարժը։ Սա ուղղակի ցույցիչ է այն բանի, որ ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Արցախի միջև անարգել հաղորդակցությամբ և փորձում է իրական հակաքայլեր ձեռնարկել։ Հաշվի առնելով սա, այս հարցում հայկական կողմերը ևս Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։ Դա, դիցուք, կարող է լինել թշնամական բաշիբոզուկների «անցակետը» հատուկ գործողությամբ հօդս ցնդեցնելը, որից հետո ռուս խաղաղապահներն արագորեն կարող են անցնել իրենց անմիջական խնդրի կատարմանն, այն է՝ կողմերի միջև թույլ չտալ բախում և ուղղակիորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն արդեն իսկ առանց «անցակետ» ճանապարհի այդ և մնացյալ հատվածներում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
