ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը
![]() 173 Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 11:12 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ Վահե Գևորգյանը և Մնացական Սաֆարյանն ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ: Գալուզինը նաև առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը: «Ուշադրության կենտրոնում մտքերի փոխանակությունն էր երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ», - նշված է հաղորդագրությունում։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային համագործակցության դրական դինամիկան։ «Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը պրոֆիլային գերատեսչությունների միջև՝ խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի միջոցով։ Նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։ Գոհունակություն է արտահայտվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի միջև համակարգվածության աստիճանի առնչությամբ», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։ Մանրամասնորեն քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Կողմերը նաև հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան», եզրափակել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
