Մանրամասներ՝ Վարդան Օսկանյանի որդու գործով․ «Ժողովուրդ»
![]() 173 Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ հաղորդում ներկայացրած անձը մանրամասներ է հայտնել: Փավրիզ Նոսրաքին հայտնել է. «Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը (բետոնի արտադրամաս) սեփականության իրավունքով պատկանում է ,ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀª 02244508), իսկ նշված ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը «ՕՅՐԱ» ՍՊ ընկերությունն է (ՀՎՀՀ՝ 00931586), որի 99 տոկոսի սեփականատերը եւ տնօրենը Արա Վարդանի Օսկանյանն է: Երբ կայքերից մեկը փորձում է վատաբանել որեւէ անձի, սեւացնել, արատավորել պատիվն ու արժանապատվությունը, արդար կլիներ, որ առաջին հերթին անդրադառնար նաեւ սիրելի Վարդան Օսկանյանի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած գույքի ծագումնաբանությանը եւ դրսեւորած վարքագծին: Ես ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթին եմ, հանդիսանում եմ Արա Վարդանի Օսկանյանի գործողություններից տուժած անձ, քանի որ հավատալով վերջինիս խոստումներին՝ նրան վճարել եմ 8 մլն 400 հազար ՀՀ դրամ կանխավճար (8.200.000 Դրամը՝ փոխանցմամբ, 200.000 դրամը՝ առձեռն), որպեսզի պայմանավորված արժեքով վաճառի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը կամ «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերության բաժնեմասը, սակայն պարզվել է, որ այդ գույքի վրա մեծ գումարի պարտավորության համար արգելանք է դրված, եւ ի սկզբանե Արա Վարդանի Օսկանյանի համար ակնհայտ է եղել, որ արգելանքի պատճառով չի կարող վաճառել այն: Երբ պարզվել է այդ ամենը, Արա Վարդանի Օսկանյանը սկսել է խոստումներ տալ, թե հետ կվերադարձնի գումարը, սակայն չի վերադարձրել: Ստիպված հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով նախաձեռնվել է քրեական վարույթ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
