«Փաշինյանն անցակետ դնելու համաձայնություն է տվել». Հայկ Նահապետյան
![]() 309 Ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ., 22:42 «Երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը բացեց որոշ փակագծեր՝ նշելով, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն են ունեցել երկկողմ անցակետ տեղադրելու հարցով։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ֆրանսիացի պաշտոնակցին տեղեկացրել է նաև, որ հայկական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից, իսկ իրենք իրենց անցակետը տեղադրել են: Եթե Բայրամովը ստում է, հայկական կողմը պետք է շատ արագ արձագանքեր նրա ասածին»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: «Այդ պայմանավորվածությունների մասին հայկական կողմը որևէ հարթակում երբևէ չի բարձրաձայնել, իսկ ադրբեջանցիներն ասել են, որ հայկական կողմը մերժել է: Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել անցակետ դնելու հարցով, նա ուղղակիորեն մասնակից է Արցախն ամբողջապես շրջափակելու ադրբեջանական օպերացիային: Անցակետը մի քանի ծառայություն է ներառելու՝ անձնագրային, մաքսային, ԱԱԾ աշխատակիցներ, չի բացառվում նաև՝ բանակային ստորաբաժանումների ներկայացուցիչներ լինեն: Եթե անցակետ տեղադրվի, մեր հայրենակիցներն Արցախից կարող են դուրս գալ, բայց չեն կարող վերադառնալ, քանի որ Ադրբեջանը պայման է դրել, որ վերադառնալու համար պետք է ունենան Ադրբեջանի քաղաքացիություն, այդ կերպ ուղղակի և անուղղակի ստիպում են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ձեռք բերեն, ինչը չի լինի, այդպես Արցախը կհայաթափվի»,- ավելացրել է նա: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
