Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արևելք և Արևմուտք մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է կարևոր փուլ». Արման Աբովյան

«Արևելք և Արևմուտք մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է կարևոր փուլ». Արման Աբովյան
275
Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 16:06

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևելք (Ռուսաստան+Իրան+Չինաստան) և Արևմուտք (ԱՄՆ+Եվրոպա+Թուրքիա) մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է շատ կարևոր փուլ։
Անշուշտ ամեն ինչ պտտվում է Արցախի և Հայաստանի շուրջ, այսինքն ո՞վ է ի վերջո վերահսկելու տարածաշրջանը։
Այս պարագայում ակնհայտ է, որ այս իշխանության «թեթև ձեռքով» ստեղծվել է իրավիճակ, երբ Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց հարցերը (ռուս-իրանական ազդեցության չեզոքացում) լուծելու են Արցախի և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հաշվին, ինչը իր հերթին լիովին համապատասխանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը։
Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ հայկական կողմը իսպառ հրաժարվում է ինքնուրույն որոշումներ կայացնել Հայաստանի ինքնիշխանության պահպանելու տրամաբանության ներքո։
Սա իրականում մի իրավիճակ է, երբ մենք փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին»:

Աղբյուրը`   Արման Աբովյան