Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ովքե՞ր էին 5 տարի առաջ էս օրվա բիզնես ներդրման փայատերերը». Աղասի Միքայելյան

«Ովքե՞ր էին 5 տարի առաջ էս օրվա բիզնես ներդրման փայատերերը». Աղասի Միքայելյան
319
Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 17:24

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանը գրում է. «Ովքե՞ր էին 5 տարի առաջ էս օրվա բիզնես ներդրման փայատերերը։
Իմ կարծիքով.
1. Ադրբեջան։ Նա ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ չէր կարող հասնել նրան, ինչին հասել է այսօր։ Ու դեռ շարունակում ա կորզել ավելին։
2. Թուրքիա։ Թուրանական միացման զանգեզուրյան միջանցք չէր ստանա ոչ մի նախկինի օրոք։ Հիմա էդ միացման ճանապարհին ա։
3. Պարտքով գարեջուր խմող մասսա։
Կոստյում ու փողկապ միայն վարկով առած հեռուստացույցով էին տեսել։ Հիմա ունեն։ Ու շատ բան ունեն։ Հայրենիք չեն կորցրել, որովհետև չեն էլ ունեցել»։

Աղբյուրը`   Աղասի Միքայելյան