Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Աննա Հակոբյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է». Վահրամ Մարտիրոսյան

«Աննա Հակոբյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է». Վահրամ Մարտիրոսյան
293
Կիրակի, 30 ապրիլի, 2023 թ., 14:18

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դասալքության հարցը լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս մեր քաղաքական դասի գաղափարական սնանկությունը և թե այդ դասը ինչքան հեռու է մեր բանակից ու պատերազմի իրականությունից։
1. Նախ փաստենք, որ բոլոր ժամանակներում դասալքությունը համարվել է քաղաքական, այլ ոչ թե օպերատիվ-մարտավարական խնդիր։
2. Դասալքությունը հետևանք է, այլ ոչ թե ինքնին պատճառ։ Եթե կա դասալքություն, ուրեմն բանակում առկա է կառավարման խորը ճգնաժամ։ Այսինքն՝
Պատճառը - Բանակի անկառավարելիությունը
Հետևանքը - Դասալքությունը
Վերը նշված 2 կետերից կարելի է եզրակացնել, որ Աննա Հակոբյանի դասալքության մասին հայտարարությունը իրականում հանցագործության մասին հաղորդում է պատերազմի քաղաքական մասի պատասխանատու՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի վրա։
Հիմա ինչի եմ ասում, որ մեր քաղաքական գործիչների մեծ մասը բմբուլով պրիմիտիվներ են։ Փոխանակ դասալքության փաստը վերցնեն որպես Նիկոլ Փաշինյանի պատերազմի ժամանակ բանակի քաղաքական կառավարումը տապալելու և կռվող զորքին առանց համալրման թողնելու իրեղեն ապացույց, դեռ մի հատ էլ Նիկոլի օրակարգն են առաջ տանում ու հայտարարում են, թե դասալքություն չի եղել։
Շատերը հղում կանեն շրջանառվող 786 քրեական գործերին։ Ասեմ այդ քանակը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Ովքեր չեն եղել Ջրականում, չեն պատկերացնում, թե ինչ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ է այնտեղ տեղի ունեցել։ Այնտեղից դասալքել են հազարավորներով։ Դաշտերում կային տարածքներ, որոնց զինվորները սուպերմարկետներ էին անվանում։ Ու անվանում էին նրա համար, որ ամբողջական գումարտակներ բառի բուն իմաստով շպրտել էին ամբողջ զենքը ու «գնացել» տուն։
Բազմաթիվ Ջրականում իրական կռված տղերքի խոսքով, եթե չլիներ դասալքությունը, թուրքը մեր դեմ ոչ մի շանս չուներ։ Հիմա կռվից հեռու գտնված «ռազմական» ու քաղաքական գործիչներ, հազարավոր կիլոմետրեր հեռու նստած «փորձագետներ» եսիմ ինչեն են խոսում պատերազմի ու դրանում մեր պարտության պատճառների մասին։
Ու այս մարդիկ դեռ ցանկանում են Նիկոլ հեռացնել։ Նիկոլի փաստացի, տեսանելի ու շոշափելի դավաճանության փաստը թողած ընկել են դավադրապաշտական անապացուցելի տեսությունների հետևից՝ սաղ ծախած էր, Նիկոլն էլ թշնամու գործակալն է։
Այդ խելքով ու շրջապատող աշխարհի նման ընկալմամբ դուք ոչնչով Նիլոլից լավը չեք»։