Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բա որ ՌԴ-ն «ագրեսոր» է, ինչու էիր Պուտինին «սպասիբոներ» ասում». Շարմազանով

«Բա որ ՌԴ-ն «ագրեսոր» է, ինչու էիր Պուտինին «սպասիբոներ» ասում». Շարմազանով
257
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 20:42

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ասում էիք ՝« Никол- не предатель». դե հիմա վայելեք ձեր Նիկոլին։
Նիկոլը մի քանի ամիս առաջ «տպավորված էր Պուտինի խնդիրներին արձագանքելու օպերատիվությամբ», իսկ այսօր նրա ներկայացուցիչը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի նկատմամբ ագրեսոր ձեւակերպման օգտին։
Բա որ ՌԴ-ն «ագրեսոր» է, դու ի՞նչ գործ ունեիր Մոսկվայում, Վլադիվիստոկում ու Սոչիում՝ ՌԴ-ին ու Պուտինին «սպասիբոներ» ասում։
Բա ագրեսորին «սպասիբո» ե՞ն ասում, Նիկոլ։
Քիչ ես անում, ՌԴ-ին երեւի հասնում է, թե բա ՝ «он- не предатель»:
Դե վայելեք հիմա ձեր Նիկոլի քվեարկության արդյունքները։
Հայաստան ու Արցախ ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին։
Սա է Նիկոլի պատասխանը նոյեմբերի 9-ից հետո իրեն պահած ռուսների հանդեպ։
Երեւի արդար է։
Բայց հերթական անգամ «բորշը սարքեց Նիկոլը, տակը կմնա ժողովուրդը»։