Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դե հիմա ձեզ տեսնեմ, նիկոլական երեսփոխաններ». Էդուարդ Շարմազանով

«Դե հիմա ձեզ տեսնեմ, նիկոլական երեսփոխաններ». Էդուարդ Շարմազանով
408
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 19:30

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման, 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու Բայրաքթարների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։
Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։
Հ.Գ. Որպեսզի չասեք, թե՝ եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն, ի՞նչ կխոսեիր Թուրքիայում՝ հիշեցնեմ, որ 2018-ի հոկտեմբերին Անթալիայում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ուղիղ եթերում խոսել եմ և Հայոց ցեղասպանության դատապարտման, և Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին։
Դե հիմա ձեզ տեսնեմ, նիկոլական երեսփոխաններ»: