Կիևը հերքում է՝ իրենք անօդաչու սարքով Կրեմլին չեն հարվածել

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը, մեկնաբանելով Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ռուս պաշտոնյաների հաղորդագրությունները, ասել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, այլ ոչ թե Մոսկվան։ Նրա խոսքերը մեջբերում է BBC-ն։
«Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա, այսպես կոչված, գիշերային հարձակումների մասին, սակայն, ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքներն ազատագրելու, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել է Նիկիֆորովը։
Նրա խոսքով, տեղի ունեցածը պետք է դիտարկել՝ որպես «իրավիճակի պարտադրում մայիսի 9-ից առաջ»։
Նշենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 3-ի գիշերն Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքերից հարվածել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7607:06
«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
12801:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
12900:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
299Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
117Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
183Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
196Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
196Երեկ, 23:19