Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանցիները բողոքում են, որ իրենց տեխնիկան խոցվել է». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանցիները բողոքում են, որ իրենց տեխնիկան խոցվել է». Տիգրան Աբրահամյան
409
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 22:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է:
Չգիտեմ՝ համապատասխանում է՞ իրականությանը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ այո:
Ավելին՝ ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից, երբ մարտի վերջերին առաջանում էին:
Չասեք՝ էսկալացիայից ենք խուսափել, որովհետև, երբ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնում՝ նա առիթ գտնում է:
Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ երբ դրանք մի տեղում ամրանում են, հետո արդեն սկսում են ճնշել դիմացի հայկական օբյեկտները՝ և´ քաղաքացիական, և´ ռազմական»: