«Սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերը պետք է լուծվեն». Տոյվո Կլաար
![]() 238 Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 23:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով այն հարցին, որ Բաքուն հրապարակային հայտարարություններով Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաև՝ արտատարածքային միջանցք, ինչպիսի՞ն է ԵՄ դիրքորոշումը այն պահանջների նկատմամբ, որոնք հակասում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Կարծում եմ, որ կոնկրետ գյուղերի վերաբերյալ Հայաստանում նույնպես պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը: Սահմանազատման գործընթացում նման հարցերը պետք է անխուսափելիորեն լուծվեն: Բայց ինչ վերաբերում է տարանցիկ երթուղիների հարցին, և, մասնավորապես, ձեր նշած՝ Ադրբեջանի և Նախիջևանի տարանցիկ կապին, այդպիսի երթուղու կամ նման երկաթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում այն պետք է գործի Հայաստանի օրենքներով և կանոնակարգերով: Այսպիսի լուծում ունենալը բնական է: Ես վստահ եմ, որ բավականին հեշտ է, կամ պետք է հեշտ լինի կարողանալ առաջ շարժվել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում: Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար: Եվ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք բոլոր կողմերից որոշակի բարի կամք դրսևորման դեպքում իրական առաջընթաց գրանցել այս ոլորտում, քանի որ ես կարծում եմ, որ դա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի շահերից, եթե մենք այդ պարագայում ունենանք երկաթուղի, որը Ադրբեջանից անցնում է Հայաստանով դեպի Նախիջևան, իսկ Նախիջևանից շարունակվում է դեպի Գյումրի և, ի վերջո, դեպի Կարս: Եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո»,- ասել է Տոյվո Կլաարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
