Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչո՞ւ վարչապետի ընտանիքին վերաբերող կոռուպցիոն փաստերը որևէ ընթացք չեն ստանում». Պետրոս Մակեյան

«Ինչո՞ւ վարչապետի ընտանիքին վերաբերող կոռուպցիոն փաստերը որևէ ընթացք չեն ստանում». Պետրոս Մակեյան
246
Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 16:24

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաջ նազարների ժամանակաշրջանը
Նիկոլ Փաշինյանը, Պրահայում հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քաղաքացու հարցին՝ հողերը հանձնելու մեղադրանքի մասով, գերազանցեց ինքնիրեն, հակադարձելով՝ «...հողերը դու ես հանձնել, որ թողել եկել ես, հանգիստ ապրում ես Պրահայում»։ Հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ ես հողերը հանձնողների հետ հանդիպում։
Անկախացումից հետո արտագաղթի տարբեր պատճառներ են եղել, բայց հիմնականներից, եթե ոչ առաջինը, Հայաստանում ապրելու և արարարելու հնարավորություն չի ստեղծվել, օրենքների ու Սահմանադրության փոխարեն գործել է իշխանությունը բռնազավթած խմբերի շահերը սպասարկող քրեաօլիգարխիկ համակարգը, խնամի-ծանոթ-բարեկամ /ԽԾԲ/, կոռուպցիան, իսկ վերջին երեք տարիներին այդ ամենին ավելացավ անվտանգային համակարգի և ազգային արժանապատվության չգոյությունը, երբ իշխող ապաքաղաքական խմբակի բարոյական արժեհամակարգն իսպառ բացակայում է՝ երկիրը կառավարելով քաջնազարությամբ։
Հ․Գ․ Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչպես Նիկոլն է ասում, ինչո՞ւ վարչապետի ընտանիքին վերաբերող կոռուպցիոն սկանդալային փաստերը որևէ ընթացք չեն ստանում»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան