«Ո՞ւր են ՀՀ -ում բնակվող տեղահանված արցախցիները». Սոֆյա Հովսեփյան
398
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 14:42
Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Երկու օր է հետևում եմ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին... Հարցեր, հարցեր, հարցեր ... Բոլոր հարցերից կառանձնացնեմ մեկը՝ Ո՞ւր են ՀՀ ֊ում բնակվող տեղահանված արցախցիները (չգաք ասեք՝ պառակտիչ է հարցս)։ Այո, ու՜ր են ... Ողջ հանրապետությունով շատերը Արցախից երես են թեքել, դա փաստ է ու անհերքելի, սփյուռքը նեղացած է անձերից, բայց վերաբերմունք է ցույց տալիս երկրի նկատմամբ (կարող եմ հասկանալ)։ Բա լա´վ, ինչպե՞ս հասկանամ Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից և մնացած բոլոր տեղերից տեղահանված արցախցիներին, լավ, ձեզ հեչ չի՞ հետաքրքրում ստեղի 120000 մարդը, որոնց կեսի հետ հազար թելով կապված եք, ձեզ չի՞ հետաքրքրում մանուկը ոնց է ապրում, մեծանում, ծերը ո՞նց է մահվան ակնկալիքով օր հաշվում ՝ չիմանալով Արցախում է հուղարկավորվելու, թե գերեզմանը մնալու է թշնամու բաժին, երիտասարդը, որը պիտի ապրի դեռ, բայց ի՞նչ ապրի. անգամ ծիծաղելը ամոթ է համարում։ Չէ, չեմ հասկանում, անկեղծ չեմ հասկանում ... Անձերի խնդիր ունե՞ք, թե լավ մահանա է դա. Նախկիններին ասում եք՝ թալանչի են, չենք մասնակցի, ներկաները, դե քննարկման հարց չի: Բա էդ կուսակցական քաշքշոցից դուրս մարդիկ են հիմա նախաձեռնել, հիմա ինչո՞ւ չեք մասնակցում։ Չեք ճանաչո՞ւմ ... Ծանոթացնեմ... Արա Պողոսյան, քաղաքագետ, ոչ մի ալիի ու վալիի հետ չառնչված, եղբայրը հերոսաբար ընկավ 2020 թ, հարգված և սիրված սպա էր, ով Հայրենիքը կարևորեց իր ԵՍ ից, իր մանկահասակ երեխաներից ու մարտնչեց մինչև վերջ... Արման Մխիթարյան֊ 2016 ի քառօրյայի մասնակից, 2020 եղանակների պաշտպանության մարտերի մասնակից, իր մարտական ընկերների հետ սխրանքներ գործեցին, Արմանը վիրավորվեց, իսկ Սևակ Խոսեցին, Հարություն Ստեփանյան մեծ հայերը նահատակվեցին։ Սայիդա Պողոսյան֊ արցախցի, չորս երեխաների մայր, Արմանի կինը, ով 2020 թ մինչ այսօր բոլոր արցախցիների կողքին կանգնած է, ամեն հարցում, ամեն ինչում, ամեն խնդրի ժամանակ, չորս երեխա ունի, բայց երբ իմանում է այստեղ մի երեխա կարիք ունի, վազում է էդ կարիքի լուծման հետևից, չե՞ք ճանաչում ... լաաավ էլ ճանաչում եք ... Նաիրի Հոխիկյան ֊ փողոցում տեսնելուց շնորհակալություն եք հայտնում, որ ձեզ մենակ չի թողնում ձեր խնդիրների հետ՝ լինի նյութական, թե ոչ նյութական, բա հիմա ինչո՞ւ եք մենակ թողել, չեք գնում կողքը ... Մյուսներին շատ չեմ ճանաչում, դրա համար չեմ անդրադառնում, բայց էս էլ քիչ չի։ Հա, մեկ էլ գրառումս միայն արցախցիների համար չէ, կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացի ... Մենք պինդ ենք, 150 օր է, շատ բան չէ, էս էլ հիշողություն կդառնա ... Գրառմանս մեկնաբանությունները փակում եմ, քանի որ մեկնաբանելու կարիք չկա, միայն գործելու կարիք կա ... Ի գործ ... Այսօր ժամը 18։00 կրկին հավաքվում են ...»: