Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Էրդողանի չընտրվելու դեպքում Ռուսաստանը հայտնվում է շատ անբարենպաստ իրավիճակում». Կարեն Հովհաննիսյան

«Էրդողանի չընտրվելու դեպքում Ռուսաստանը հայտնվում է շատ անբարենպաստ իրավիճակում». Կարեն Հովհաննիսյան
288
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 22:24

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մնաց չորս օր. Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները որոշիչ դեր ունեն եռացող տարածաշրջանի համար։
Խոսքը չի վերաբերվում միայն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտին, այլ նաև Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Ռուսաստան-Ուկրաինա և վերջապես Իրան-Իսրայել կոնֆլիկտներին։
Էրդողանի չընտրվելու դեպքում Ռուսաստանը հայտնվում է շատ անբարենպաստ իրավիճակում, քանի որ Էրդողանի գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ լինելով ԱՄՆ-ից առավել կախյալ վիճակում, կարող է փոխել Թուրքիայի արտքին քաղաքականության վեկտորը ՌԴ-ի նկատմամբ։
Դժվարանում եմ կանխատեսումներ անել, թե ով է ընտրվելու Քեմալը, թե՞ Ռեջեփը, բայց վստահ կարող եմ ասել, որ եթե Քեմալի ընտրվելու դեպքում արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն կլինի, ապա Էրդողանի ընտրվելու դեպքում ներքին քաղաքականությունն է պայթելու։ Չեմ կարծում, որ կկարողանա մինչև սահմանված ժամկետը կառավարել․․․
Մայիսի 14-ը եթե այդքան կարևոր չլիներ Արևմուտքի, ինչու չէ, նաև ՌԴ-ի համար, ապա այսպես ակտիվ ներգրավված չէին լինի ընտրարշավի պրոցեսներին։ Արևմուտքի դեպքում տեղեկատվական արշավ Էրդողանի դեմ, ՌԴ-ի դեպքում տնտեսական , ռազմավարական համագործակցության ցուցադրում ի օգուտ Էրդողանի, թեկուզ հենց ատոմակայանի մասով»։