Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում». Տ. Աբրահամյան
295
Հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ., 21:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան:
Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան՝ գիտեն:
Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է՝ Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:
Իսկ թե ինչ պլանավորումներ ունի կամ կարող է ունենալ առաջիկայում Ադրբեջանը, դրանք որոշակի կանխատեսելիություն ունեն, որովհետև շատ ծրագրերի մասին Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում և դաշտ է նախապատրաստում»: